Ֆրանսիան երկխոսություն կվարի Ռուսաստանի հետ Սիրիայում ներառական լուծում գտնելու համար. Մակրոն

Armenpress 16:32, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան երկխոսություն կվարի Ռուսաստանի եւ այլ երկրների հետ Սիրիայում ներառական համապարփակ լուծում գտնելու համար: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա նշել Է, որ «Ֆրանսիան կշարունակի Սիրիայում քաղաքական ներառական լուծում մշակելու աշխատանքը»: «Մենք խոսում ենք բոլորի ՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաեւ Սիրիայի վարչակարգի եւ ընդդիմության բոլոր ուժերի հետ, որպեսզի կառուցենք վաղվա օրվա Սիրիան»,- ասել Է Մակրոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am