ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի զենիթային հրթիռահրետանային համալիրների ուսումնասիրման աշխատանքներին

Armenpress 16:04, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի ապրիլի 17-ից 19-ը Տաշքենդում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը ապրիլի 20-ից 21-ը Տուլայում (ՌԴ) կմասնակցի նաև գործարանային պայմաններում զենիթային հրթիռահրետանային նոր համալիրների ուսումնասիրման աշխատանքներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am