1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ի բանակի զրահատեխնիկան սենսորային պաշտպանություն կստանա հրազենի կրակից

Armenpress 15:52, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ցամաքային զորքերի զրահատեխնիկան շուտով կհանդերձվի «սենսորային վահանով»՝ հրազենով թշնամական կրակից պաշտպանության համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հայտնել Է The National Interest հանդեսը:

Հանդեսի տվյալներով՝ այդ վահանի մշակողներն Էապես առաջ են գնացել այնպիսի սենսորների արտադրության բնագավառում, որոնք կկարողանան գործնականում կայծակնային արագությամբ որոշել կրակի «աղբյուրները»՝ դրանց առավելագույնս արագ, որ գլխավորն Է, նշանառու ոչնչացման համար:

Արդեն 2019 թվականին, ինչպես սպասվում Է, այդ համակարգը՝ Hostile Fire Detection (HFD)-ը, պատրաստ կլինի անցնելու ավելի պաշտոնական փորձարկումների՝ բանակային ստորաբաժանումների սպառազինությունը դրանով համալրելու նպատակահարմարությունը պարզելու նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am