Սրտի նոպայից խուսափելու հուսալի միջոց Է հայտնաբերվել

Armenpress 15:33, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն շաբաթ մի քանի չափաբաժին ընկուզեղենի գործածումը նվազեցնում Է սիրտ-անոթային հիվանդությունների, այդ թվում՝ նախասրտերի թելիկախաղերի՝ անռիթմության ամենատարածված տարատեսակի վտանգը: Այս եզրակցությանն են հանգել շվեդ գիտնականները, ինչի մասին հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Հոդվածը հրապարակված Է Heart հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հետազոտությանը մասնակցել են 45 – 83 տարեկան 61 հազար շվեդներ:

Հետազոտությունից առաջ անհրաժեշտ Էր, որ նրանք պատմեին իրենց օրաբաժնի եւ սնվելու կարգի մասին: Այնուհետեւ կամավորների սիրտ-անոթային համակարգի վիճակին հետեւել են 17 տարի: Եթե մարդը մահացել Է այդ ժամկետից շուտ, գիտնականները որոշել են մահվան պատճառները:

Դա թույլ Է տվել կապ գտնել կյանքի ոճի, որը որոշվում Է սննդի օրաբաժնով, վնասակար սովորությունների առկայության, կյանքի տեւողության եւ այլ գործոնների միջեւ: Պարզվել Է, որ ընկուզեղենի գործածումը նվազեցնում Է սրտի նոպայի, սրտի անբավարարության, նախասրտերի թելիկախաղի եւ որովայնային աորտայի անեւրիզմի վտանգը: Արդյունքները տատանվում են կախված սեռից եւ տարիքից, բայց միջին հաշվով ամսական երեք -չորս չափաբաժին ընկուզեղենն անռիթմության վտանգը նվազեցնում Է ընդամենը 3 տոկոսով, շաբաթական մեկ - երկու չափաբաժինը՝ 12 տոկոսով, շաբաթական երեք չափաբաժնից ավելին՝ 18 տոկոսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am