Հայաստանում որևէ մեկը քրեական հետապնդման չի ենթարկվել քաղաքական հայացքների համար. Սերժ Սարգսյան

Armenpress 14:54, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ Հայաստանում քաղաքական հայացքների համար որևէ մեկը քրեական հետապնդման չի ենթարկվել: Վարչապետի թեկնածուն այս մասին հայտարարեց խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին:

«Նույնիսկ, ես կարծում եմ, շատ դեպքերում, միգուցե, մեր դատարանների կողմից նրանք շատ ավելի մեղմ վերաբերմունքի են արժանացել, երբ քրեական հանցագործություններ են կատարել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սերժ Սարգսյանը:

Նա խնդրեց ասվածն ընդունել որպես ոչ պաշտոնատար անձի կողմից հնչած հայտարարություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am