ԱԳՆ խոսնակը հերքում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն մարդկանց ներխուժման լուրը

Armenpress 14:06, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն մի խումբ անձանց ներխուժման լուրը չի համապատասխանում իրականությանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

«Լուրն, իհարկե, չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա»,- նշեց Բալայանը։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն մի խումբ հայեր են ներխուժել։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am