Ամստերդամում ինքնասպանությունների խցիկ են ցուցադրել

Armenpress 13:12, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամում հուղարկավորության ինդուստրիայի ցուցահանդեսում ցուցադրել են ինքնասպանությունների համար նախատեսված մեքենայի նախատիպը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է South China Morning Post հրատարակությունը:

Հարմարանքը նախագծել են դիզայներ Ալեքսանդր Բաննիկը եւ ավստրալացի ակտիվիստ Ֆիլիպ Նիչկեն, որը երկար տարիներ պայքարում Էր հանուն Էվթանազիայի օրինականացման: Մեքենան բաղկացած Է հիմքից, ազոտով լի՝ բացվող անոթից, հանովի պատիճախցիկից, որտեղ պառկում Է ինքնասպանը:

«Նա թեթեւակի գլխապտույտ կզգա, այնուհետեւ արագորեն կկորցնի գիտակցությունը եւ կմահանա»,- բացատրում Է Նիչկեն: Գյուտարարները հույս ունեն գործող նմուշը կառուցել մինչեւ տարեվերջ: Ցուցահանդեսում ներկայացված Է սոսկ մակետը եւ վիրտուալ լիապտույտը, ինչն օգնում Է, որ մարդն իրեն պատկերացնի նրա փոխարեն, ով մտել Է պատիճախցիկը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am