ԱԺ փոխնախագահ Մելքումյանը Հայաստանում հասարակական կոնսենսուսի կարիք է տեսնում

Armenpress 12:29, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական երկրում պետք է  օգտագործել բոլոր լծակները լիարժեք խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Երկրում կան շատ չլուծված խնդիրներ։ Մենք խորհրդարանական համակարգի ենք անցնում, եւ մեզ պետք է հանրային հասարակական կոնսենսուս։ Պետք է բոլորի շահերը պաշտպանված լինեն։ Դրա համար շատ պետք է աշխատել։ Չպետք է գնալ՝ «Ես եմ միայն ճիշտը» ճանապարհով»,- նշեց Մելքումյանը։

Միքայել Մելքումյանը չպատասխանեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած փողոցային պայքարին վերաբերող հարցերին՝ նշելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա  իր առաջիկա ելույթում։

Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը, որի շրջանակում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am