Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Շարժայի մրցաշարի 6-րդ տուրում    

Armenpress 10:23, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը շարունակում են ելույթները Շարժայի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ում ընթացող մրցաշարի 6-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մանուէլ Պետրոսյանն անսպասելի պարտություն կրեց:

Այս տուրից հետո Տիգրան Պետրոսյանը ունի 4,5 միավոր և առաջատարից ետ է մնում 1,5 միավորով:

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. 132 մասնակիցներից 31-ը կրում են գրոսմայստերի տիտղոս, իսկ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է 2709 գործակից ունեցող չինացի գրոսմայստեր Վան Հաոն


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am