Երևանի հիվանդանոցներում հանրահավաքի ընթացքում տուժած 12 քաղաքացի կա. ոստիկանի վիճակը կայուն է

Armenpress 09:46, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հիվանդանոցներում ապրիլի 17-ի, ժամը 9։00-ի դրությամբ շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում ապրիլի 16-ին տուժած 12 քաղաքացի։  Նրանցից մեկը երեկ վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։ Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am