Երևանում ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի կրպակին. երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Armenpress 21:47, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների ապրիլի 16-ին՝ ժամը 21-01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարներ և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է՝ Ջանիբեկյան 65 հասցեի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է «CPS» բենզալցակայանի կրպակին: Բախման հետևանքով ավտոմեքենայի վարորդը, ուղևորը և բենզալցակայանի աշխատակիցը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ: 

Լցակայանից արտահոսած բենզինի բռնկումը կանխելու նպատակով փրկարարներն այն պատել են փրփրահեղուկով:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am