Թրամփը հայտարարել է, որ սիրիական կողմը որևէ հրթիռ չի խոցել

Armenpress 21:39, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայի ուղղությամբ արձակված բոլոր հրթիռները հասել են իրենց նպատակակետերին, որևէ հրթիռ չի խոցվել:

«Մենք բաց ենք թողել ավելի քան 100 հրթիռ, և նրանք չենք խփել որևէ մեկը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասել է Թրամփը՝ Ֆլորիդայում ունեցած ելույթի ընթացքում:

Նրա խոսքով՝ չնայած սիրիական կողմից հայտարարությանը՝ ԱՄՆ զինվորականները հայտարարել են իրեն, որ «հրթիռներից յուրաքանչյուրը հասել է իր նպատակին»:   

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am