Արշակունյաց պողոտայում նկատված զինվորական շարասյունը պատկանել է խաղաղապահ բրիգադին

Armenpress 20:40, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Արշակունյաց պողոտայում նկատված զինվորական շարասյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ շարասյունը պլանային միջոցառումներից վերադարձող խաղաղապահ բրիգադինն է:

«Զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին, որը վերադառնում է պլանային միջոցառումներից և Արշակունյացով վեր է բարձրանում ձախ գծով, որից հետո թեքվում է ձախ՝ դեպի զորամասի մշտական տեղակայման վայր»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ նախարարի մամուլի քարտուղարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am