Սիրիայում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների գործողությունն ազդանշան Է ՌԴ-ի եւ Իրանի համար. Ստոլտենբերգ

Armenpress 15:19, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Սիրիայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գործողությունը հստակ ազդանշան Է համարել Ռուսաստանի եւ Իրանի համար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, դաշինքի գլխավոր քարտուղարն ապրիլի 16-ին հայտարարել Է NTV հեռուստաալիքի եթերում՝ Անկարա այցի ժամանակ:

«Գործողությունը հստակ ազդանշան Էր սիրիական ռեժիմին աջակցող Ռուսաստանի եւ Իրանի համար: Դա նաեւ ուղղված Էր այն բանին, որ նվազեցնի Դամասկոսի կարողությունը քիմիական զենքի օգտագործման հարցերում, որի հետաքննությանը Ռուսաստանը խոչընդոտում Էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,-ասել Է նա: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ապրիլի 14-ի առավոտյան հրթիռահարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական օբյեկտներին, որոնք, նրանց կարծիքով՝ օգտագործվում են քիմիական զենքի արտադրության համար: Սիրիայի վրա արձակվել Է ավելի քան 100 հրթիռ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am