«Ռոսկոմնադզորն» սկսել Է Telegram-ի արգելափակման ընթացակարգը

Armenpress 14:36, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսկոմնադզորն» ստացել Է Մոսկվայի Տագանսկի դատարանի վճիռը Ռուսաստանի տարածքում Telegram-ի պրոդուկտներ մուտքի սահմանափակման մասին: Ինչպես ապրիլի 16-ին հայտնել Է գերատեսչության մամուլի ծառայությունը, գործարկուներին տեղեկատվություն Է ուղարկված Telegram-ի ռեսուրսների մուտքի սահմանափակման վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ռոսկոմնադզորում» ստացվել Է Տանգանսկի շրջանային դատարանի վճիռը Ռուսաստանի տարածքում Համացանցում տեղեկատվության տարածման Telegram Messenger Limited Liability Partnership կազմակերպչի ինտերնետ-ռեսուրսների մուտքի սահմանափակման մասին: Այս առնչությամբ ինտերնետ-ռեսուրսների տվյալների վերաբերյալ տեղեկատվությունն ապրիլի 16-ին ուղարկվել Է կապի գործարկուներին՝ մուտքի սահմանափակման նպատակով»,- ասված Է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am