Գյումրիում տան պայմաններում պահվող արջուկին կտեղափոխեն կենդանաբանական այգի

Armenpress 13:26, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի քաղաքի տներից մեկում  պահվող արջի քոթոթը ապրիլի 16-ին հանձնվեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս պահին իրականացվում են արջի քոթոթին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու նախապատրաստական աշխատանքները։ Տեսչական մարմինն այժմ ապօրինի որսի հատկանիշներով նյութեր է նախապատրաստում իրավապահ մարմիններ դիմելու համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am