Մոսկվայի բորսայում աճում Է դոլարի եւ եվրոյի փոխարժեքը

Armenpress 12:40, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի բորսայում ապրիլի 16-ին սակարկությունների սկսվելուց հետո ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ աճել Է 57 կոպեկով եւ կազմել 62,62 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը բարձրացել Է 66 կոպեկով՝ մինչեւ 77,21 ռուբլի: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ռուբլին Էժանանում Է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հնարավոր սահմանման վերաբերյալ հաղորդագրությունների ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապրիլի 15-ին ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել Է, որ ապրիլի 16-ին Ռուսաստանի դեմ կսահմանվեն նոր պատժամիջոցներ:

Մասնավորապես, CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել Է, որ «Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են սահմանվելու» Սիրիային նրա աջակցության պատճառով: Ժամանակի առումով Ռուսաստանի նկատմամբ Վաշինգտոնի կողմից վերջին պատժամիջոցները հայտարարվել են ապրիլի 6-ին, ինչպես պնդվում Է, ՌԴ կառավարության «չարամիտ» գործունեության համար: Դրանք սահմանվել Էին Ռուսաստանի յոթ խոշոր ձեռնարկատերերի, 17 պետական ծառայողների եւ կորպորացիաների ղեկավարների, ինչպես նաեւ 12 մասնավոր ընկերությունների ու երկու պետական կառույցների դեմ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պարզաբանումների համաձայն, ՌԴ-ի նշված բոլոր 24 քաղաքացիների եւ14 կազմակերպությունների ակտիվները, եթե այդպիսիք առկա են ԱՄՆ-ի իրավասության ներքո, ենթակա են սառեցման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am