1000х90.jpg (78 KB)

Տիկինը շնիկին ուղեբեռ Է հանձնել եւ պատահաբար նրա հետ հայտնվել ուղեբեռների բաժանմունքում

Armenpress 12:11, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Շերեմետեւո օդանավականայում ուղեւորուհին ընկել Է ուղեբեռի հանձնման ժապավենի վրա եւ հայտնվել տեխնիկական գոտում: Ապրիլի 15-ին այս մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել են ներքին գործերի նախարարության Կենտրոնական ֆեդերալ օկրուգի Տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ 1960 թվականին ծնված կինը Մոսկվա Էր ժամանել Բելգրադից: Նա ուղեբեռի ժապավենի մոտ սպասում Էր իր իրերն ստանալուն, երբ տեսել Է իր շնիկով բոքսը, ձգվել Է, որ վերցնի, բայց հավասարակշռությունը կորցրել Է ու ընկել:

Ուղեւորուհու նկատմամբ կազմվել Է վարչական արձանագրություն բեռնափոխադրման սարքավորանքը վնասելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am