Կոնչիտա Վուրստը հայտարարել Է իր դրական ՄԻԱՎ-կարգավիճակի մասին

Armenpress 10:02, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիացի արտիստ Թոմաս Նոյվիրտը, որն ավելի հայտնի Է որպես Կոնչիտա Վուրստ, հայտնել Է իր դրական ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս)-կարգավիճակի մասին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երգիչը պատմել Է Instagram-ում:

Նրա խոսքով՝ իրեն այս ախտորոշումը տվել են դեռ շատ տարիներ առաջ: Ըստ որում արտիստը նշում Է, թե չԷր ցանկանում հրապարակայնորեն ազդարարել իր ՄԻԱՎ-դրական կարգավիճակի մասին, սակայն անցյալում Նոյվիրտի մտերիմներից մեկն սկսել Է նրան սպառնալ այս տեղեկատվության տարածմամբ:

«Ես ոչ մեկին թույլ չեմ տա վախեցնել ինձ եւ ազդել իմ կյանքի վրա»,- գրել Է երգիչը: Նոյվիրտը համաշխարհային հռչակ ձեռք բերեց «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթում հաղթելուց հետո՝ մորուքով կնոջ բեմական ամպլուայում: Մրցույթի եզրափակիչ մասում նա կատարեց Rise Like a Phoenix երգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am