Արցախում գրքերի տոն կկազմակերպվի

Armenpress 13:14, 14 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետական համալսարանում ապրիլի 16-ին կկազմակերպվի գրքերի տոն: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ հայկական երկրորդ հանրապետությունում կանցկացվի գրքերի ցուցահանդես-վաճառք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառման շրջանակում նախատեսվում է կազմակերպել գրքի արժևորմանը նվիրված քննարկում, հանդիպում բուհի ուսանողների հետ: 

«Հայաստանում մշտապես կազմակերպվում են գրքի ու գրականության արժևորմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ: Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք ամրապնդել գրքի նկատմամբ սերը նաև հայկական երկրորդ հանրապետությունում: Եվ, ինչու ոչ, նաև արցախցիներին ներկայացնել հայերեն հրատարակված նոր գրքերը»,-նշում է «Էդիթ Պրինտ»հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Տոնավաճառի շրջանակում հրատարակչության նախաձեռնությամբկներկայացվեն մի շարք նոր հրատարակություններ: «Լավագույնը՝ հայընթերցողներին» խորագրի ներքո կներկայացվեն հանրահայտ գրողներԱնտուան դը Սենտ-Էքզյուպերիի, Էրիխ Մարիա Ռեմարկի, Ջոն Գրինի,Սթիվեն Քովիի, Սպենսեր Ջոնսոնի, Քեն Բլանչարդի և այլ հեղինակներիգործեր: Գրքեր կներկայացվեն տարիքային տարբեր խմբերի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am