Գիտնականները նշել են վաղաժամ մահվան անսպասելի պատճառը

Armenpress 18:06, 13 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Սուրեյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, որոնք նախընտրում են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ (այսպես կոչված «բուեր»), ավելի մեծ Է վաղաժամ մահվան վտանգը շուտ արթնացող «արտույտների» համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:

Հետազոտությանը մասնակցել Է 38-ից մինչեւ 73 տարեկան ավելի քան 433 հազար մարդ, որոնք բաժանվել են չորս խրոնոտիպերի՝ առավոտյան, չափավոր առավոտյան, երեկոյան եւ չափավոր երեկոյան: Կամավորների վիճակին հետեւել են վեցուկես տարի:

Պարզվել Է, որ «բուերի» մոտ տարբեր պատճառներով, այդ թվում՝ սիրտ-անոթային հիվանդություններից, վաղաժամ մահվան վտանգը 10 տոկոսով բարձր Է, քան «արտույտների» մոտ: Բացի այդ, նրանք ավելի հաճախ են տառապում շաքարախտով, հոգեբանական եւ նյարդային խանգարումներով:

Գիտնականների խոսքով՝ եթե հաջողվի ապացուցել, որ մարդու խրոնոտիպն ինչ-որ չափով որոշվում Է գենետիկորեն, ապա դա մատնանշում «բուերի» համար ամենօրյա կարգուկանոնը, ներառյալ աշխատանքային օրվա սկիզբը, փոխելու անհրաժեշտությունը: Նրանք, ովքեր ստիպված են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ այն պատճառով, որ հնարավոր չԷ տեղաշարժել նրանց կենսաբանական ժամերը, ապրում են մի աշխարհում, որը հարմարեցված Է «արտույտներին», ինչի պատճառով ենթակա են սթրեսների եւ օրվա ռիթմի խանգարումների: Հայտնի Է, որ ամառային ժամանակին անցումը սրտի նոպաների թվի աճ Է հրահրում: Քանի որ «բու» մարդկանց մոտավոր թիվը գնահատվում Է 1,3 միլիարդ, գիտնականները կարծում են, որ հնարավոր ռիսկերը կարող են գերակշռել օրվա այն ռեժիմի օգուտները, որն ընդհանուր Է բոլորի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am