1 միլիոն տպաքանակով «National Geographic Traveler China»-ում զբոսաշրջային Հայաստանի մասին նյութ է հրապարակվել
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի` որպես զբոսաշրջային ուղղության մասին չինարենով լայնածավալ հրապարակում է զետեղվել «National Geographic Traveler China» պարբերականում, որի ընդհանուր տպաքանակը 1 միլիոն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել օգտատեր Սոնա Սահակյանը, ում հրավերով էր Հայաստան ժամանել պարբերականի գլխավոր խմբագիրը: «Ես շատ հպարտ եմ տարածելու առաջին հոդվածը Հայաստանի` որպես զբոսաշրջային ուղղության մասին «National Geographic Traveler China»-ում: Եվ սա միայն սկիզբն է»,-գրել է Սոնա Սահակյանը:
- Ամերիկյան «Condé Nast Traveler»-ը Հայաստանը ներառել է 2020-ի զբոսաշրջային
ուղղությունների ցանկում
- Հայաստանը «էպիկական ճանապարհորդության» թեժ վայրերի ցանկում. eTurboNews-ի
անդրադարձը
- Հայաստանը բացահայտել տեղացիների խորհուրդներով. ռուսական «National Geographic
Traveler»-ի անդրադարձը
- Խոհանոց, մշակույթ, պատմություն. Ռումինիայի TVR2-ի եթերում Հայաստանի մասին
պատմող հերթական ֆիլմն է
- Զբոսաշրջության զարգացմանն ուղղված ամառային դպրոցի դասընթացներն
անցկացվելու են Երևանում և Դիլիջանում
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ