Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալին

Armenpress 15:39, 12 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քննարկվել են ֆինանսական ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am