1000х90.jpg (78 KB)

Դավիթ Հարությունյանը Freedom House-ի զեկույցում հայտնաբերել է իրար հակասող դրույթներ  

Armenpress 15:33, 12 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ  Freedom House կազմակերպության զեկույցին, ըստ որի՝ Հայաստանը կանգնած է ավոտրիտար դառնալու վտանգի առաջ և նշեց, որ առաջին անգամ է լսում Freedom House-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որը կառույցը, որպես կանոն, որդեգրել է:

«Եթե որևէ մեկն ուշադիր ուսումնասիրի այդ զեկույցը, ապա կարծում եմ՝ զարմանքով կհայտնաբերի իրար հակասող դրույթներ: Օրինակ, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է որպես վարչապետ, դա կտանի դեպի ավտորիտար ռեժիմի, իսկ եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետ, ապա դա կդառնա գործադիր իշխանության լռելյայն կառավարում, այսինքն՝  ձախ մի՛ գնա, աջ մի՛ գնա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Դավիթ Հարությունյանը:

Միաժամանակ, նա զեկույցի հետ կապված բերեց ևս մեկ օրինակ, որը խոսում է հակասականության մասին:

«Զեկույցում խոսվում է «Սասնա ծռերի» մասին, սակայն դրանում գոնե մի տեղ ինձ չհաջողվեց գտնել մեկ հիշատակում, որ նրանք իրականացրել են զինված հարձակում: Սա Freedom House-ի առաջին զեկույցն է, որն արմատապես շեղվել է դասական մեթոդաբանությունից»,- նկատեց Հարությունյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am