Հայաստանում չորս օր հանգստյան կլինի մայիսի 1-ի կապակցությամբ

Armenpress 10:59, 12 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում ներառված է հարց, որի համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 30-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2018 թվականի մայիսի 5` շաբաթ օրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագծի հիմնավորման համաձայն՝ աշխատանքային օրը տեղափոխելը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին մայիսի 1-ի տոնական օրից առաջ ունենալ հանգստյան օրեր (ապրիլի 28, 29՝ շաբաթ-կիրակի և ապրիլի 30՝ երկուշաբթի):

ՀՀ կա­ռա­վա­րության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տո­ների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդ­վա­ծից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am