ԱՄՆ-ի նոր պետքարտուղարը խոստացել Է վերջ դնել Ռուսաստանի նկատմամբ «մեղմ» քաղաքականության դարաշրջանին

Armenpress 09:57, 12 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայք Պոմպեոն, որն ԱՄՆ Կոնգրեսի Սենատում լսումների ընթացակարգ Է անցնում երկրի նոր պետքարտուղար պաշտոնում հաստատվելու կապակցությամբ, կհայտարարի, որ իր գալով կավարտվի Վաշինգտոնի «մեղմ» քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:

Իր ելույթում, որից քաղվածքները հայտնվել են գործակալության տրամադրության տակ, Պոմպեոն «Ռուսաստանին քննադատության Է ենթարկել այն բանի համար, որ նա իրեն «ագրեսիվ» Է պահում, եւ որ Թրամփի վարչակազմը ՌԴ-ն որպես վտանգ Է դիտում երկրի համար»:

Դրա հետ մեկտեղ նա հայտարարել Է, որ «հարկավոր Է շարունակել դիվանագիտական ջանքերը, քանի դեռ մարտահրավերներ գոյություն ունեն» Մոսկվայի կողմից:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնի թեկնածուն նաեւ պլանավորում Է ընդգծել աշխարհում ԱՄՆ-ի առաջատար դերի պահպանման կարեւորությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am