ՀՀ նախագահը խորհրդականների է նշանակել

Armenpress 15:48, 11 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 11-ին ստորագրել է հրամանագիր Արա Ալեքսանյանին հասարակական հիմունքներով Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Համլետ Գասպարյանը ևս նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am