Մասքը հայտնել Է լիաշարժաբեր Tesla Model 3-ի հայտնվելու ժամկետը

Armenpress 16:43, 9 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla ընկերությունը Model 3 Էլեկտրաքառի լիաշարժաբեր վերափոխակը կթողարկի այն բանից հետո, երբ մոդելի արտադրության ծավալը կհասնի շաբաթական հինգ հազար ավտոմոբիլի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է ավտոարտադրողի ղեկավար Իլոն Մասքը՝ Twitter սոցիալական ցանցում պատասխանելով բաժանորդների հարցերին:

Գործարարի կանխատեսումներով՝ թողարկման այս ծավալին կարելի Է հասնել ընթացիկ տարվա հուլիսին: Դրանց հետո ընկերությունը պատրաստ կլինի Model 3-ին հավելելու նոր օպցիոններ եւ սարքավորանք, որոնք այժմ կբարդացնեին արտադրության ավելացման գործընթացը: Ավելի վաղ բազմիցս հաղորդվել Է, որ Tesla ընկերությունը դժվարությունների Է բախվում Model 3-ի արտադրության գործում: Մասնավորապես, ընկերության ձեռնարկությանը չԷր կարողանում հասնել Գերմանիայում գտնվող անհրաժեշտ սարքավորանքը:

Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ Model 3-ի հավաքման հարահոսում ստացվող դետալների շուրջ 40 տոկոսը խոտանված Է եւ չի համապատասխանում սկզբնական հավաստագրմանը: Այդուամենայնիվ, Իլոն Մասքը հայտնել Է, որ ընկերությունն արդեն շաբաթական թողարկում Է ավելի քան 2 000 Էլեկտրաքառ եւ պատրաստվում Է մոտ ժամանակներս մեծացնել այդ ծավալը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am