Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը. Mirror

Armenpress 20:05, 6 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթաղնի մրցաշրջանի մնացած հատվածը, որը ստացել էր Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում կայացած Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ խաղում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Mirror-ը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ նա բաց կաթողնի միայն Անգլիա Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Սաուհեմփոն»-ի հետ մրցավեճը: «Հետազոտությունից հետո վերականգնման ժամկետները հասան վեց շաբաթի»,- գրում է աղբյուրը:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից  «Արսենալ» է տեղափոխվել հունվարին: Մինչ այժմ նա կանոնիրների կազմում անցկացրել է 12 խաղ և խփել 2 գոլ՝ կատարելով 6 գոլային փոխանցում:

«Արսենալ»-ԲԿՄԱ հանդիպումն ավարտվել է 4:1 հաշվով, իսկ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել է 61-րդ րոպեին:       

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am