1000х90.jpg (78 KB)

Արցախի նախագահը կենցաղային թափոնների կառավարման հիմնախնդրի հարցով խորհրդակցություն է հրավիրել

Armenpress 12:44, 6 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կոշտ կենցաղային թափոնների կառավարման հիմնախնդրի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:

Նախագահ Սահակյանը հանձնարարել է բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությանը, Ստեփանակերտի քաղաքապետին, շրջվարչակազմերի ղեկավարներին կոշտ կենցաղային թափոնների կառավարման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am