1000х90.jpg (78 KB)

Վերնիսաժում տեղի է ունեցել դանակահարություն. 5 անձ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են

Armenpress 14:32, 5 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել ապրիլի 5-ին Վերնիսաժում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 1.35-ին «կրծքավանդակի աջ կեսի, գոտկային կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի երիտասարդ, իսկ ժամը 2.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Բուզանդի փողոցի 1/3 հասցեում գործող ակումբի մոտից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել ևս 4 երիտասարդի:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված ակումբի մոտ վիճաբանության ժամանակ հիշյալ անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է մյուսին` պատճառելով մարմնական վնասվածքներ: 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am