Սերժ Սարգսյանը ստորագրել է կարգադրություն ՀՀ Նախագահի մի շարք կարգադրություններ ուժը կորցրած ճանաչելու մասին

Armenpress 12:08, 5 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին ստորագրել է կարգադրություն Հայաստանի Հանրապետության Նախագահի մի շարք կարգադրություններ ուժը կորցրած ճանաչելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: ՀՀ Նախագահի կարգադրության մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը. 1. Ուժը կորցրած ճանաչել՝ 1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-234-Ն կարգադրությունը. 2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մարտի 11-ի «Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին» ՆԿ-36-Ն կարգադրությունը. 3) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի դեկտեմբերի12-ի «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգի դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-225-Ն կարգադրությունը. 4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-12-Ն կարգադրությունը. 5) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի ու դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-69-Ն կարգադրությունը. 6) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 7-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-16-Ն կարգադրությունը. 7) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-218-Ն կարգադրությունը: 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված կարգադրություններն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում առաջանալիք իրավակարգավորման հնարավոր բացերը կանխելու նպատակով ապահովել համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով ընդունող մարմնի հաստատմանը ներկայացնելը: 3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, բացառությամբ սույն կարգադրության 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն կարգադրության պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

ՀՀ Նախագահի կարգադրությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի մի շարք կարգադրություններ ուժը կորցրած ճանաչելու մասին – 2

ՀՀ Նախագահի կարգադրությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի մի շարք կարգադրություններ ուժը կորցրած ճանաչելու մասին – 3

ՀՀ Նախագահի կարգադրությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի մի շարք կարգադրություններ ուժը կորցրած ճանաչելու և մի շարք կարգադրություններում փոփոխություններ կատարելու մասին

ՀՀ Նախագահի կարգադրությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հուլիսի 18-ի ՆԿ-130-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am