1000х90.jpg (78 KB)

Արմեն Սարգսյանը ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է դեսպանի պաշտոնից

Armenpress 11:11, 5 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Արմեն Սարգսյանը մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում: Նա ՀՀ Նախագահի պաշտոնը պաշտոնապես կստանձնի ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am