YouTube-ի կենտրոնակայանի վրա հարձակված կինն ադրբեջանցի է

Armenpress 13:38, 4 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube-ի կենտրոնակայանի մոտ կրակ բացած, այնուհետև ինքնասպան եղած 39-ամյա Նասիմ Աղդամն էթնիկ ադրբեջանցի է, Կալիֆորնիայի բնակիչ: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Նասիմ Աղդամն ինքնասպան է եղել նախապես 3 անձի վիրավորելուց հետո:

Ադրբեջանուհու հոր` Իսմայիլ Աղդամի խոսքով, իր դստեր հարձակման պատճառը եղել է YouTube ընկերության կողմից նրա հրապարակած տեսանյութի համար հատկացվող վճարի դադարեցումը:

Իսմայիլ Նասիմի փոխանցմամբ` ինքը նախապես ոստիկանությանը հայտնել էր, որ իր աղջիկը կարող է նման քայլի գնալ, քանի որ շատ բարկացած է YouTube ընկերության վրա:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am