Թրամփը եւ Նաթանյահուն քննարկել են Մերձավոր Արեւելքում Իրանի ազդեցությանը հակազդելու միջոցները

Armenpress 10:30, 4 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արեւելքում Իրանի ազդեցությանը հակազդելու միջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

«Նախագահ Թրամփը հավաստել Է ԱՄՆ-ի հանձնառությունն ապահովելու Իսրայելի անվտանգությունը, եւ երկու ղեկավարները պայմանավորվել են շարունակել իրենց սերտ կոորդինացումը Իրանի կործանարար ազդեցությանը եւ նրա ապակայունացնող գործողություններին հակազդելու գործում»,- նշվում Է փաստաթղթում: Հեռախոսազրույցը տեղի Է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախաշեմին, որի թեման կդառնա Մերձավոր Արեւելքի իրադրությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am