Պայթյուն Հյուսիսային պողոտայում. կան տուժածներ

Armenpress 21:16, 2 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների և օպերատիվ խմբերը:

Սոցիալական ցանցերում արված գրառումները ցույց են տալիս, որ պայթյունը տեղի է ունեցել Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում:

«Արմենպրես»-ը ճշտում է դեպքի այլ մանրամասներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am