1000х90.jpg (78 KB)

Նախագահը շնորհավորել է Աբդելֆաթթահ ալ Սիսիին Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Armenpress 10:59, 2 Ապրիլ, 2018
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Աբդելֆաթթահ ալ Սիսիին Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:«Հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և անմիջականությամբ։ Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվել է զգալիորեն խորացնել մեր բարեկամ երկրների միջև առկա բազմաբնույթ համագործակցությունը, հաստատել բարձր մակարդակի կայուն երկխոսություն՝ հիմնված փոխադարձ վստահության և փոխըմբռնման վրա»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am