1000х90.jpg (78 KB)

Ռուսաստանի ԳԱ-ի բարձրագույն պարգեւները հանձնվել են Յուրի Հովհաննիսյանին եւ Բյոռն Յոնսոնին

Armenpress 17:37, 30 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալները՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) բարձրագույն պարգեւը, ՌԳԱ-ի Ընդհանուր ժողովի՝ մարտի 30-ին Մոսկվայում կայացած նիստում հայնձնվել են ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին եւ շվեդ պրոֆեսոր Բյոռն Յոնսոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ակադեմիկոս Հովհաննիսյանը համաշխարհային համբավ ունեցող գիտնական Է միջուկային ֆիզիկայի բնագավառում: Հովհաննիսյանի հետազոտությունները կապված են բարդ միջուկների փոխգործակցության մեխանիզմների, ծանր իոնների հզոր արագացուցիչների ստեղծման, միջուկային փոխակերպումների հազվագյուտ պրոցեսների ուսումնասիրման յուրօրինակ մեթոդների մշակման հետ»,-հիշեցրել Է ՌԳԱ-ի նախագահության քարտուղար ակադեմիկոս Նիկոլայ Դուլգուշկինը:

Այսպես, 2000-2010 թվականներին նրա ղեկավարությամբ հայտնաբերվել են մի շարք քիմիական Էլեմենտներ, իսկ դրանցից մեկը՝ 118-րդը, ռուսաստանցի գիտնականի պատվին անվանվել Է Օգանեսոն: «Հովհաննիսյանի գաղափարների հիման վրա միջազգային գիտական կենտրոններում ստեղծվում են միջուկային ու քիմիական նոր լաբորատորիաներ: Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտում ավարտվում Է գերծանր Էլեմենտների՝ աշխարհում առաջին ֆաբրիկայի՝ եզակի արագացուցիչ համալիրի ստեղծումը, որը կդառնա առավել ծանր Էլեմենտների ապագա հետազոտությունների կենտրոնը»,-նշել Է Դոլգուշկինը: Նա հավելել Է, որ Հովհաննիսյանի աշխատությունները, «բացի գիտական մեծ կարեւորությունից, որոնք բոլոր հետազոտությունները բարձրացնում են նոր մակարդակի, ամրապնդում են Ռուսաստանի առաջատարությունը եւ ռուսական գիտության միջազգային կապերը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am