Արցախի նախագահը ծանոթացել է Ասկերանի գյուղերի բարեկարգման ծրագրերին

Armenpress 17:08, 29 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին այցելել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ եւ ծանոթացել գյուղերում բարեկարգման ծրագրերի իրականացմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարեւորել է գյուղական բնակավայրերի շարունակական եւ համաչափ զարգացումը՝ համարելով այն Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման եւ ժողովրդագրության բարելավման կայուն հիմքերից մեկը:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների որակի եւ արդյունավետության պահպանման ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am