Արցախում ականազերծողների մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

Armenpress 15:49, 29 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով ականազերծողների մահվան փաստով քրեական գործ է հարուցվել:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննություն է տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «HALO Trust» միջազգային ականազերծող կազմակերպությունն ավելի վաղ հաստատել է, որ մարտի 29-ի առավոտյան մահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկ երկուսը՝ վիրավորվել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am