Արցախում ականի պայթյունից վիրավորներից մեկին վիրահատում են

Armenpress 12:01, 29 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտակերտի շրջանում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել են 1987 թվականի ծնված Գարիկ Վահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Գարիկ Վահիրյանը վիրահատարանում է, բժիշկները վիրահատում են նրա ոտքերը: «Արամ Մկրտչանն էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-տեղեկացրին հիվանդանոցից:

Մարտակերտի շրջանում ականի վրա պայթած մեքենան պատկանում էր «Հալո թրասթ» միջազգային կազմակերպությանը, որը տեւական ժամանակ է զբաղվում է Արցախի տարածքում ականազերծման աշխատանքներով: Պայթյունի հետեւանքով երեք ականազերծող մահացել է:

 

.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am