Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս- Յոխեն Շմիդտին

Armenpress 19:30, 26 Մարտ, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ընդունել է 2009-2012թթ.-ին Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ԱՀ պետական նախարարը ողջունել է գերմանացի դիվանագետին հերթական այցի կապակցությամբ՝ նշելով, որ բարձր է գնահատում Արցախի հետ նրա ունեցած անշահախնդիր բարեկամությունը: Հանս-Յոխեն Շմիդտի խնդրանքով՝ Ա. Հարությունյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական բնագավառում վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձել է ներդրումային մի շարք ծրագրերի: 

Դեսպան Շմիդտը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար և մանրամասներ ներկայացրել իր այցի ու առաջիկա ծրագրերի մասին: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսության մի շարք ոլորտներում Արցախի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարների շուրջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am