Արոնյանը կրկին պարտվեց Կրամնիկին.  Հավակնորդների մրցաշար

Armenpress 22:10, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին պարտություն կրեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 10-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Կրամնիկի հետ: Պարտիայի 37-րդ քայլին Արոնյանը անձնատուր եղավ: Միաժամանակ ընթացող պարտիաներից ավարտվել է Լիժեն-Սո պարտիան՝ ոչ-ոքի արդյունքով:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am