Փրկարարաներն Աշտարակում ինքնասպանության փորձ են կանխել

Armenpress 21:59, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 22-ին, ժամը 19:24-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջից. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները կանխել են 1976 թ. ծնված Հ. Ն.-ի ինքնասպանության փորձը: Հ. Ն.-ը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am