Թրամփը Չինաստանի դեմ առևտրային սահմանափակումներ կիրառելու հուշագիր է ստորագրել

Armenpress 21:46, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի» հուշագիր է ստորագրել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հուշագրի ստորագրման արարողությունը հեռարձակվել է MSNBS հեռուստաընկերությամբ:

Բացի այդ, Թրամփն ԱՄՆ առևտրային ներկայացուցչից պահանջել է 15 օրվա ընթացքում ներկայացել Չինաստանի այն ապրանքների ցանկը, որոնց մաքսատուրքերը նախատեսվում են բարձրանալ, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Չինաստանի դեմ նախաձեռնել բողոք՝ լիցենզավորման ոլորտում ենթադրվող խախտումների հետ կապված:    

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երկամսյա ժամկետում կհստակեցնի Չինաստանի դեմ առևտրային նոր միջոցառումները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am