Պիռլոն պատրաստ է ընդգրկվել Իտալիայի հավաքականի մարզչական շտաբում, եթե այն գլխավորեն Կոնտեն կամ Անչելոտտին

Armenpress 21:14, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուվենթուս»-ի և «Միլան»-ի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն հանդիպում է ունեցել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Gazzetta dello Sport-ը, աշխարհահռչակ նախկին ֆուտբոլիստը համաձայնվել է աշխատել Իտալիայի հավաքականի հետ, եթե այն գլխավորեն «Չելսի»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կամ Կառլո Անչելոտտին, որը «Բավարիա»-ից հեռացվել է նախորդ աշնանը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավոր մարզչի հարցում վերջնական որոշում կընդունի մինչ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը:

Պիռլոն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2017 թվականի ավարտին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am