Եվրախորհրդարանի նախագահը չի պատրաստվում շնորհավորել Պուտինին

Armenpress 20:42, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին չի նախատեսում շնորհավորել Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին Տայանին ասել է ԵՄ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ոչ»,- համապատասխան հարցին պատասխան է Տայանին:

Պուտինը մարտի 18-ին տեղի ունեցած ընտրություններում ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվել է՝ ստանալով ընտրողների ձայների 76 տոկոսը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am