Հրշեջները մարել են Տաշիրում բռնկված հրդեհը

Armenpress 19:35, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 22-ին, ժամը 17:46-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Պուշկինի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ 18:25-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, այրվել են ոչ բնակելի տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 5 քմ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am