Աշխատանքային խումբն «Արմենիկում»-ի մասին որոշումը կկայացնի ծրագրի ղեկավարների զեկույցի քննարկման արդյունքում

Armenpress 19:34, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության  նախարարությունում այսօր կայացել է  Հայաստանի Հանրապետությունում ինֆեկցիոն ծառայության ոլորտի բժշկական օգնությունն ու ծառայությունն առավել արդյունավետ դարձնելու և կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին քննարկումը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Նման ձևաչափով խնդրի դիտարկման առիթը հանդիսացել է «Արմենիկում» դեղով հիվանդների բուժման արդյունավետության բարձրացումը։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ հաջորդ հանդիպման ժամանակ ծրագրի ղեկավարները կներկայացնեն տարեկան 188 մլն դրամ բյուջեի շրջանակում իրականացված աշխատանքները, այդ թվում` 150 հիվանդի բուժման արդյունքներն ու արդյունավետությունը։

Զեկույցի քննարկման արդյունքում, գնահատելով ծրագրի արդյունավետությունը,  անաչառ և օբյեկտիվ որոշում կկայացվի»,- նշված է հաղորդագրության մեջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am