Երևանում բացված իրանական մշակույթի ցուցահանդեսում ներկայացված է 17-19-րդ դարերի 50-ից ավելի ցուցանմուշ

Armenpress 18:40, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի՝ մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանմանը միտված միջոցառումների ծրագրով Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է արդեն ավանդական դարձած «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված իրանական մշակույթին: Բացման արարողությանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսում ներկայացված է 17-19-րդ դարերին վերագրվող ավելի քան 50 ցուցանմուշ, այդ թվում՝ գեղանկարներ, գորգեր, մանրանկարներ, տարազներ, կենցաղային և ծիսական իրեր: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 31-ը:

Երևան քաղաքի պատմության թանգարանում «Մշակութային երկխոսություն» խորագրի ներքո պարբերաբար կազմակերպվում են տարբեր երկրների մշակույթը ներկայացնող ցուցահանդեսներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am